09:20 , 9 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եվրախորհրդարանը մտադիր է առաջիկա շաբաթը դեբատներ անցկացնել և բանաձև ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը, երեքշաբթի կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքներն ու եվրոպական գործընկերության ապագայի ծրագրերը:
Նշենք, որ Կիևում դեռ շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից երկրի ղեկավարության հրաժարվելու հետ: