08:39 , 9 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Անթալիայում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է TRT հեռուստառադիոընկերության կայքը:
Քանդիլի աստղադիտարանին կից Երկրաշարժերի ուսումնասիրման ազգային կենտրոնի տեղեկություններով՝ ցնցումը գրանցվել է կիրակի՝ տեղի ժամանակով ժ. 19.32-ին, 88.6 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Անթալյան ծոցում:
Ցնցումը զգացվել է Անթալիայի շրջաններում:
Երկրաշարժի հետևանքով զոհեր ու նյութական վնասներ չկան: