Գառնիի տաճարի տարածքում սրճարանի բացման որոշումը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


16:46 , 8 դեկտեմբեր, 2013

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա սեզոնայինսրճարան բացելու որոշումը մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը հաստատել է դեռ 2009թ.: Այս մասին է վկայում մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» կողմից ՍիվիլՆեթին տրամադրված որոշումը: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, առկա է նաև սրճարանի կառուցման նախագիծը:

Գառնիի տաճարի տարածքում սրճարանի բացման վերաբերյալ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 2009թ. նիստի արձանագրության քաղվածքը լուսանկարների տեսքով ներկայացված է վերևում: