00:22 , 8 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ուրբաթ օրը Քեյթ Միդլթոնն այցելել է Shooting Star մանկական հոսփիս, որը գտնվում է Լոնդոնի արևմտյան արվարձաններից մեկում: Այս մասին հաղորդում է People-ը:
Reiss ապրանքանիշի պիջակով, նեղ և մուգ կապույտ ջինսե տաբատով և սև ճտքակոշիկներով Քեմբրիջի դքսուհին շփվել է հոսփիսի փոքրիկ բնակիչների հետ: Նա ձեռքին խաղալիք գորտ է ունեցել և փոքրիկների հետ միասին երգել է:
Իր այցի մեծ մասը նա անցկացրել է երեխաների շրջապատում, որից հետո շփվել է նաև նրանց ծնողների հետ: Նա նրանց հետ նաև կիսվել է մայրության իր փորձով` պատմելով, թե ինչպես է մեծացել իր 4 ամսական որդին:
Դքսուհու այցի նպատակներից մեկն էլ Shooting Star-ի կամավորների հետ հանդիպելն է եղել` նրանց աշխատանքի բնույթն ավելի լավ հասկանալու համար: