23:52 , 7 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կիևի կենտրոնում գտնվող Անկախության մայդանում ելույթ է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի եվրաինտեգրմանը:
«Ոչինչ չի կարող հակազդել ազատության մեր ձգտմանը»,- հայտարարել է նա իր խոսքում՝ հավելելով, որ ուկրաինացիները ճիշտ ընտրություն են կատարել դեպի եվրաինտեգրման ճանապարհը:
Նա Մայդանում զբոսնել է ցուցարարների մեջ: Նրա կողքին եղել են Վրաստանի ազգային դրոշով փաթաթված մարդիկ:
Կարճ զբոսանքից հետո Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին և հեռացել:
Ավելի վաղ տված մամլո ասուլիսում Սաակաշվիլին հատարարել էր, որ Ուկրաինա է ժամանել որպես մասնավոր անձ, որպեսզի քաղաքական ճգնաժամի պահին սատարի ուկրաինական ժողովրդին: