22:59 , 7 դեկտեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
Մեր իրականության մեջ հազվագյուտ է մտավորականի վեհ ու զտարյուն տեսակը: Մեր ժամանակների ու սերնդի դժբախտություններից մեկն էլ դա է: Կեցվածքով ու պահվածքով, խոսքի կուլտուրայով, ինտելեկտուալ պաշարով, անգամ հագուկապով է առանձնանում անխառն մտավորականը, որն իր հոգևոր, մտավոր ու մարդկային հատկանիշներով ազգի սերուցքի կշռաքարն է:
Մեր կողքին, մեր քաղաքում է ապրում գրող, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ, մշակույթի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նրան հազվադեպ կարելի է տեսնել հանդիսավոր արարողությունների, մշակութային միջոցառումների ժամանակ: Մեկ էլ գեղեցկուհի տիկնոջ` Անահիտ Թոփչյանի հետ կհայտնվի ամենահամեստ մի ցերեկույթում, կկանգնի աչքից հեռու մի տեղ:
2005-ին Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը գրական հանրության շրջանում մեծ արձագանք առաջացրեց. Ռուբեն Սևակի կյանքին ու ողբերգական վախճանին նվիրված գեղարվեստական առաջին ստեղծագործություններից մեկն էր լույս տեսել: Ստվարածավալ գիրքը միաժամանակ լուրջ ուսումնասիրություն էր, որը, սակայն, մեր գրական որոշ այրեր անվերապահորեն չընդունեցին: Իսկ Սփյուռքից հնչել է 40 հիացական կարծիք: 3 տարի հետո լույս տեսավ արձակագրի հաջորդ վեպը թուրքական բանկի անհաջող կողոպուտը ծրագրած հայ երիտասարդների մասին` «Բանկ Օտոմանը»:
Ալեքսանդր Թոփչյանը 70-ից ավելի թարգմանությունների հեղինակ է. ֆրանսագիր դասականներին ու ժամանակակից գրողներին թարգմանաբար ներկայացնում է հայ ընթերցողին, իսկ հայ գրական մշակույթը դնում եվրոպացիների սեղանին:
Ստեղծագործական ոլորտներից մեկն էլ հայ կինոյին է պատկանում: Եթե հանգամանքները մի քիչ այլ կերպ դասավորվեին, բացառված չէ, որ անվանի կինոգործիչ դառնար: Համենայն դեպս, նրա հայրը որդուն հենց նման մասնագիտություն է ցանկացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ