22:36 , 7 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սարսափելի հարվածից հետո, որը ստացել էր Փոլ Ուոքերի ավտոմեքենան, հայտնի դերասանը դեռևս կենդանի է եղել:
Վթարի պահին վարորդը` Փոլի ընկեր Ռոջերը, տեղում մահացել է, իսկ Փոլը, չնայած սարսափելի վնասվածքներին, կենդանի է եղել: Նա մահացել է, երբ մեքենան այրվել է: Այսինքն` դերասանը ողջ-ողջ է այրվել: 2 րոպեի ընթացքում, երբ հրդեհը սկսվել է, հնարավոր էր փրկել կինոաստղին, մանավանդ որ՝ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են հավաքված եղել:
Կրակը հաշված վայրկյանների ընթացքում կլանել է ավտոմեքենան, մարդիկ փորձել են հանգցնել այն, սակայն՝ ապարդյուն:
Դեռևս չի նշվում, թե ինչ է տեղի ունեցել վթարից առաջ, և ինչու է ավտոմեքենան կորցրել վերահսկողությունը: