Նոր Ախուրյանի ավտոճանապարհին ‹‹Ֆորդ›› -ը արգելափակվել է ձյան մեջ


22:09 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 7-ին, ժանը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Նոր Ախուրյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ‹‹Ֆորդ›› մակնիշի S5645 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, իսկ վարորդը տեղափոխվել է Ախուրյանի ԲԿ: