Եթե երկնքից Գաբրիել հրեշտակն էլ մեզ ղեկավարի, լավ չենք ապրելու մինչև հայի միտքը չփոխվի


22:38 , 7 դեկտեմբեր, 2013

Տասը ամիս առաջ այսպիսի մի բան եմ գրել.
************************************** 

Որոշ մարդիկ մտածում են, որ եթե Հայաստանի Նախագահն իրենց նախընտրածը լինի, ապա հաջորդ օրը կարգ ու կանոն կլինի, և Հայաստանն անմիջապես դրախտի կվերածվի. հանկարծ վարորդները օրենքով կվարեն, հայը հային չի խաբի, չի "գցի", չի սպանի, հարևանը հարևանին չի նախանձի, ոստիկանին ու դատավորին կաշառք տվող ու վերցնող չի լինի, խանութներում և ամենուր ժողովուրդը հերթի կկանգնի, գժերը կխելոքանան, հանցագործները կսրբանան, բժշկությունը ձրի կլինի, հայը հային ժպիտով կբարևի ու հարգանքով կլսի, ազգովի առավոտ կանուխ աշխատանքի պիտի գնանք, հոգնած օրվա վերջ տուն վերադառնանք և մեր վարձատրությամբ օտարների աչքը հանենք, թոշակառուն այնքան փող պիտի ստանա, որ տարին 1-2 անգամ արտասահմաններում ման գա...Մի խոսքով, հեղաշրջվելու ենք, նոր մարդ, նոր հայ ենք լինելու և նորից ոսկե դար ապրենք: Դե հիմա ասեմ. եթե երկնքից Գաբրիել հրեշտակն էլ մեզ ղեկավարի, լավ չենք ապրելու մինչև ամեն մի հայ մարդ իր հոգին, միտքը և վեևաբերմունքն ու նվիրվածությունը չփոխի, վերածնված Հայաստանի վերանորոգված հայ մարդ դառնա: