19:54 , 7 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Երեկ հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա Մխիթար Ե.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսակյան փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Մխիթար Ե.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 43-ամյա Արտակ Ս.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ