Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղությունից. Դավութօղլու


19:48 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուց: Այս մասին ինչպես հաղորդում է թուրքական Haberturk հեռուստաալիքը, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Եթե նույնիսկ Թուրքիան և Հայաստանը վերականգնեն նորմալ դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության դրանք ցանկացած պահի կարող են չեղյալ համարվել»,- ընդգծել է նա:

Դավութօղլուն նաև հավելել է, որ այսօր տարածաշրջանում կապեր են հաստատված Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև: Նրա խոսքերով` եթե հաշվի չառնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացման մեջ է գտնվում:

«Պաշտոնական Անկարան գործերի նման դասավորության կողմնակից չէ, սակայն եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ մեկուսացումից, ապա նա պետք է ազատի Ադրբեջանից բռնազավթած տարածքները»,-նշել է նա: