Կիևի կենտրոնում մարդկանց ծեծելու համար պատասխանատուներին կարգելվի ԵՄ տարածք մեկնել


18:40 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը հայտարարել է, որ ԵՄ-ն կարգելի իր տարածք ժամանել նոյեմբերի 30-ին Կիևի կենտրոնում մարդկանց ծեծկռտուքի համար պատասխանատու անձանց, եթե բոլոր մեղավորները չպատժվեն: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

«Յանուկովիչը պետք է պատժի նրանց, ովքեր մեղավոր են ծեծկռտուքի մեջ: Ագրեսիան պետք է պատժվի: Եթե նրանք չպատժվեն, ապա բոլորը, ովքեր պատասխանատու են այդ իրավիճակում իրավապահ մարմինների գործունեության համար, հնարավորություն չեն ունենա լինել ԵՄ-ում»,- ասել է Բրոքը: