Հետազոտությունը ցույց է տվել, թե որ ժամերին պետք չէ սուրճ ըմպել


20:51 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վեյն Սեյթ համալսարանի գիտնականները նախազգուշացնում են. եթե օրական դուք խմում եք 2-3 բաժակ սուրճ նույնիսկ քնելուց 6 ժամ առաջ, կխախտեք քնի ռեժիմը՝ հաղորդում է The Daily Mail-ը:


Մասնագետները հետևել են 12 կամավորների, որոնց տվել են 400 միլիգրամ կոֆեին պարունակող հաբեր (համարժեք է 2-3 բաժակ սուրճի): Չորս օր շարունակ մարդիկ հաբն ընդունել են քնից 6 և 3 ժամ առաջ, իսկ մյուսը, երբ արդեն անջատել են լույսը: Օրվա ընթացքում օգտագործած մեկ չափաբաժինը իրենից ներկայացրել է պլացեբո: Իսկ հետազոտության օրերից մեկի ընթացքում հաբերը փոխարինվել են պլացեբոյով:

Կոֆեին պարունակող հաբերի պատճառով կամավորները գիշերներն ավելի անհանգիստ են եղել: Այսինքն` գիշերը լավ քնելու համար պետք է հրաժարվել ժամը 17.00-ից հետո սուրճ խմելուց, քանի որ կոֆեինի խթանող ազդեցությունը պահպանվել է վեց ժամվա ընթացքում:

Կոֆեինը քայքայում է մելատոնինի հոսքը (միացություն, որն ապահովում է քունը):