Քնի հստակ ռեժիմը կպաշտպանի ավելորդ քաշից


20:31 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կանայք, որոնք ամեն օր քնում և արթնանում են նույն ժամին, որպես կանոն, չեն տառապում ճարպակալմամբ: Մասնագետները մի քանի շաբաթ հետևել են 17-26 տարեկան շուրջ 300 կնոջ և եկել են նման եզրահանգման: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, որքան խիստ է եղել ռեժիմը, այնքան ավելի քիչ են գիրացել նրանք:

Ավելի վաղ կատարված հետազոտությունները ևս ապացուցում են, որ անբավարար քունը ազդում է մարդու քաշի վրա: Սակայն մինչը հիմա ոչ մեկը հաշվի չէր առել քնելու ժամը:

Այսպիսով եթե մարդը քնել է 6.5 ժամից քիչ կամ 8.5 ժամից շատ, նրա մոտ գրանցվել է քաշի ավելացում: Իսկ եթե քնելու և արթնանալու ժամերի տարբերությունը կազմել է 90 րոպե, այս դեպքում ևս նկատվել է ճարպային կոնցենտրացիայի աճ, ինչը չես ասի տարբերությունների մասին, որոնք չեն գերազանցել 60 րոպեն:

Պրոֆեսոր Բրյուս Բեյլին հավատացած է. քնի ռեժիմն ազդում է ախորժակի հետ կապված հորմոնների վրա: Քնի որակը լավացնելու համար պետք է պարբերաբար մարզվել, սենյակը պետք է մութ լինի: