Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող համարվող ոստիկանը վթարի է ենթարկվել


18:02 , 7 դեկտեմբեր, 2013

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով տուժող համարվող ոստիկանը վթարի է ենթարկվելPanorama.am-ը գրում է.

Քաղաքացիական ակտիվիստ, Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քարեական գործի շրջանակներում տուժող ճանաչված ոստիկանության ծառայող Վահան Վրթանեսյանը այսօր գիշերը վթարի է ենթարկվել: 

Դեպքը տեղի է ունեցել Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկներում, երբ «Վազ 2115» և ոստիկանության Hyundai մակնիշների ավտոմեքենաները բախվել են: Բախման հետևանքով «Հյունդայի» մակնիշի մեքենան հարվածել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մուտքի դռանը: Վթարի հետևանքով, ինչպես հայտնում է «Shamshyan.com»-ը, 4 անձ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և Թիվ 1 համալսարանական կլինիկա: Այստեղ է տեղափոխվել նաև ոստիկանության ծառայող Վահան Վրթանեսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ