17:38 , 7 դեկտեմբեր, 2013
Հայաստանի հավաքականի ձախ եզրային պաշտպան Լևոն Հայրապետյանը չի շարունակելու ելույթները լեհական «Վիձևում»:
Հայրապետյանը armsport.am-ին հայտնեց, որ ակումբի հետ եկել է համաձայնության եւ գալիք շաբաթ պաշտոնապես խզելու է պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս լեհական մեկ այլ թիմում՝ «Լեխիայում», իսկ այս տարվա ամռանն, ազատ խաղացողի կարգավիճակով, տեղափոխվեց «Վիձև»: Սկզբում, հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն սեպտեմբերից սկսեց խաղաժամանակ չստանալ:
Հայրապետյանը տարաձայնություններ ուներ ակումբի ղեկավարության եւ գլխավոր մարզչի հետ: