Գյումրու քաղաքապետն ընդունեց Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին


15:27 , 7 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Դեկտեմբերի 7-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիային խորհրդարանի պատգամավոր Ռենե Ռուքեին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայենին, պատգամավորներ Գի դը Սյենին, Ժան Պյեր դը լա Նուանին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոնին, ինչպես նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ, պատգամավորներ Արա Բաբլոյանին և Նաիրա Կարապետյանին:

Պատվիրակությունը Գյումրի էր ժամանել` հարգանքի տուրք մատուցելու 1988թ. աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց պատվիրակության անդամներին` բարձր գնահատելով ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ներդրումը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ