Երբ Լոնդոնից կտրում են հազարավոր կիլոմետրեր` լսելու համար մեր հրաշք դաշնակահարուհու կատարումները


14:22 , 7 դեկտեմբեր, 2013

Նարե Արղամանյան: Նորից շատերին ոչինչ չասող անուն,ազգանուն,գեղեցկուհի հայուհի,դաշնակահարուհի,որն  ապրում է Վիեննայում:Նարեն 2006 թվականին արժանացել էր Հերբերտ ֆոն Կարայանի անվան մրցանակին, իսկ 2008-ինՙ Մոնրեալի հեղինակավոր միջազգային մրցույթի երեք գլխավոր մրցանակներին, այդ թվումՙ Գրան Պրիմրցանակին:Հոկտեմբերի վերջին Բեռլինի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հանդես եկավ գերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի եւ աշխարհահռչակ ֆրանսահայ դիրիժոր Ալան Արթինօղլուի հետՙ վարպետորեն կատարելով Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտ»ը: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում հայ դաշնակահարուհուն հեռանալ դահլիճից: Ստիպված Նարեն երեք անգամ այլ ստեղծագործություններ կատարեցՙ դահլիճի անդադար ծափերի ներքո: Համերգից հետո, Անգլիայից ժամանած խաչատրյանական երաժշտության սիրահար զույգերից մեկը խոստովանել է, որ 40 տարի շարունակ սպասել են Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտի» կենդանի կատարմանը,և իմանալով որ տեղի է ունենալու Բեռլինում ,առանց հապաղելու ժամանել են լսելու,եւ այժմ, երբ իրենց երազը կատարվել է, հիացած հետ են վերադառնում: Այնուհետեւ հետեւեց Շտուտգարտի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթը: Նոյեմբերի 9-ին Շտուտգարտի Լիդեր Հալեի Բեթհովենի անվան դահլիճում Նարեն կատարեց Լիստի ստեղծագործություններից եւ Մոցարտի դաշնամուրի կոնցերտը: Նույն ծրագիրը կատարեց նաեւ հաջորդ օրը Լահր քաղաքի «Շտաս հալե» դահլիճում:Նոյեմբերյան ելույթների շարքը պսակվեց Վիեննայում Ավստրիական ռադիոյի համերգային դահլիճում Ֆրանց Վերֆելի անմահ գրքիՙ «Մուսա լեռան 40 օրը» վեպի 80-ամյակին նվիրված երեկոյում հայ դասական երաժշտության արղամանյանական վիրտուոզ ներկայացմամբ, որն արժանացավ դահլիճի բուռն ընդունելությանը:Իսկ նոր համերգներն առջեւում են: Առաջինըՙ մոտ օրերսՙ Մյունխենում:Ստորև տեղադրում եմ նրա վիրտուոզ կատարումներից 1 հատված

Հ.Գ երեկ էլ գրառում էի կատարել մեր երիտասարդ հանճարեղ ջութակահարներից մեկի մասին հղումն այստեղ