Արգենտինայի ընտրանին հիանալի խմբում է. Սաբելյա


14:00 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան գոհ է աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքներից:

Արգենտինայի ազգային թիմի հակառակորդներն են լինելու Իրանի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Նիգերիայի հավաքականները:

«Մենք «մահվան» խմբում չենք և դա հիանալի է: Կփորձենք առաջին տեղը զբաղեցնել խմբում: Մեր ֆուտբոլիստները պետք է հանգստություն և սառնասրտություն ցուցաբերեն` ցանկալի արդյունքը գրանցելու համար: Ամենից քիչ տեղեկություններ ունեմ Իրանի հավաքականի մասին»,- ասել է Սաբելյան: