Դել Բոսկե. «Ասում էի, չէ՞, որ հանդիպելու ենք հոլանդացիների հետ»


13:28 , 7 դեկտեմբեր, 2013

Դել Բոսկե. «Ասում էի, չէ՞, որ հանդիպելու ենք հոլանդացիների հետ»Panorama.am-ը գրում է.

Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է աշխարհի 2014 թ. առաջնության վիճակահանության արդյունքները: Իսպանիայի ընտրանին բարդ խմբում է հայտնվել, որում նրան «ընկերակցում» են Հոլանդիայի, Չիլիի ու Ավստրալիայի թիմերը:

«Ես ասում էի, որ պետք է խաղանք հոլանդացիների հետ: Ինչպես տեսնում եք, ճիշտ էի զգում: Հոլանդիայի հավաքականը փոխվել է, բայց դեռ ունի բարձրակարգ խաղացողներ, այնպիսիք, ինչպիսին են Ռոբբենը, վան Պերսին ու վան դեր Վաարտը,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Սա ընդամենը վիճակահանություն է: Չէի ասի, որ «մահվան խմբում» ենք, սակայն դժվար կլինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ