13:08 , 7 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մշտապես իրենց սմարթֆոններից կառչած ուսանողները դառնում են անուշադիր, տխուր և ավելի վատ են սովորում: Այս մասին ասվում է Computers in Human Behavior գիտական ամսագրում տպագրված հոդվածում:
Հետազոտողները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ավելի քան 500 ուսանողի:
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ մշտապես սմարթֆոններից չկտրվող ուսանողները զգալիորեն ավելի վատ են սովորում մյուսներից:
Բացի այդ պարզվել է, որ նման ուսանողները հաճախ են իրենց կյանքի հանդեպ անբավարարվածության զգացում ունենում և բախվում ուշադրության կենտրոնացման խնդիրների: