Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայուն է. Հնդկաստանի Ժողովրդական պալատի նախագահ


12:44 , 7 դեկտեմբեր, 2013

Հայոց ցեղասպանության հարցը շատ զգայուն է. Հնդկաստանի Ժողովրդական պալատի նախագահ  Panorama.am-ը գրում է.

Շարունակվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Հնդկաստան: ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, տեր և տիկին Աբրահամյանները և ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները այցելել են Ռաջգաթ, որտեղ ծաղկեպսակ են դրել Մահաթմա Գանդիի հուշարձանին: Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարան, որտեղ հանդիպել է Ժողովրդական պալատի նախագահ Մեյրա Կումարի հետ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և Հնդկաստան պաշտոնական այց կատարելու համար` տիկին Կումարը համոզմունք է հայտնել, որ ԱԺ նախագահի այցը էլ ավելի կխթանի երկկողմ քաղաքական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: «Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի ոչ միայն երկու երկրների քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, այլև նոր լիցք կհաղորդի առևտրատնտեսական կապերին, որտեղ չօգտագործված մեծ ներուժ կա»,- ասել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահը: Նա անհրաժեշտ է համարել փոխգործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Նա վստահություն է հայտնել, որ հնդկական ձեռնարկությունները և հնդիկ գործարարները հետաքրքրված են ներդրումներ կատարելու Հայաստանում: Տիկին Կումարը շնորհակալություն է հայտնեցլ ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում աջակցության և համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ հարաբերությունները: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցությունը, որը գտնվում է բարձր մակարդակի վրա, երկու պետությունների միջև հարաբերությունների կարևոր օղակներից մեկն է: ԱԺ նախագահը կարևորել է բարեկամական խմբերի գործունեությունը, որը մեծապես կնպաստի երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը նույնպես անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում: Տիկին Կումարը հավաստիացրել է պարոն Աբրահամյանին, որ Հնդկաստանի խորհրդարանում առաջիկայում նույնպես կստեղծվի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խումբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ