12:19 , 7 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նիհարել ցանկացողներին բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս արհամարհել առցանց խանութների առաջարկներն ու գնումների գնալ ոտքով: Պարզվում է, որ խանութներով քայլելը լիովին կարելի է հավասարեցնել ֆիտնեսին: Այս մասին հայտնում է Myjane պորտալը:
Մասնագետները հաշվել են, որ սուրբծննդյան և ամանորյա «շոփինգը» ավելի քան 1500 կկալ կորցնելու հնարավորություն է, իսկ դա կազմում է թույլ սեռի ներկայացուցիչների կալորիաների օրական պահանջը:
Ակտիվ շոփինգը թույլ է տալիս մոտ 30 կմ քայլել: Իսկ տոնական մթնոլորտը բարելավում է տրամադրությունը, ինչը մեխանիկորեն նվազեցնում է քաղցրի հանդեպ ցանկությունը:
Հետազոտությունը պարզել է, որ շոփինգի ժամանակ կորցրած կիլոգրամները վերադառնում են տոնական ընթրիքների ժամանակ: Շատերն այնուհետև 4 ամիս են ծախսում՝ տոնական սեզոնին հավաքած ավելորդ քաշից ազատվելու համար: