12:48 , 7 դեկտեմբեր, 2013
Այնպես եմ ուզում մի շաբաթ մոռանալ դասերի մասին ու ապրել նկարչի պես: Դուրս գալ զզվանք շնչող փողոցներից ու մտնել կտավներիս մեջ, ծովանալ ու խեղդվել իմ իսկ ալիքների մեջ: Կտավ բերել փողոց, ծովացնել փոթորկվող հոգիներին ու կորցնել նախանձ շնչողների բանակը փոթորկվող ալիքների մեջ: Աշխատանքային օրս վերջացել է, և ես անելիք չունեմ: Մտնում եմ խոհանոց, բացում ծորակը: Սպասում եմ մինչև ջուրը մաքրվի, վերցնում եմ այն, եռացնում, թրմում: Արդեն թեյի տաք բաժակը ձեռքիս շտապում եմ իմ մեծ լուսամուտներով ազատություն շնչող արվեստանոց, ով կողք-կողքի ապրում է տիկին Միշելի մեռած լուսամուտների հետ: Դուրս եմ նայում պատուհանից, հարգում տիկին Միշելի լուսամուտների հիշատակը (միաժամանակ թեյս եմ խմում): Շրջվում եմ դեպի կտավս, վերցնում եմ վրձինս:
Իմ ազատության ծովացած կտավներում ես գտել եմ և՛ Դորիան Գրեյին, և՛ Արփիի պատուհանը, և անգամ երջանկության պողոտան: Իմ կտավներում ես Դորիան Գրեյն եմ և ես երջանիկ եմ իմ կտավներում: