Սպիտակի ավերիչ երկրաշարժ:
Երկրաշարժ, որ խլեց Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երևանից հետո Հայաստանի ամենամեծ քաղաքները՝ Գյումրին և Վանաձորը:
Սպիտակի երկրաշարժը ամբողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց: Այն խլեց 25-30 հազար անմեղ մարդու կյանք, ովքեր ապրում էին մեզ նման՝ խաղաղ, իրենց առօրիայի հոգսերով, լավ ապագայի հույսերով:
Հարյուր հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տանիքը, իրենց հարազատներին, իրենց երեխաներին:
Ամենուրեք սուգ էր:
Հարգում ենք երկրաշարժի բոլոր անմեղ զոհերին, նրանց հիշատակը միշտ վառ կմնա՝ մեր և նրանց հարազատների սրտերում:
Ժամանակը՝ 1988 թվական, դեկտեմբերի 7, 11.41
Էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաք
Ուժգնությունը էպիկենտրոնում՝ 10 բալ
Տևողությունը՝ 35-45 վայրկյան
Ավերված գյուղերի թիվը՝ 58
Ավերված քաղաքների թիվը՝ 11
Անօթևան մնացածների թիվը՝ 514.000
