Սթիվեն Քինգը Twitter-ում բացել է օգտահաշիվ


10:33 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայտնի ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Twitter միկրոբլոգների ծառայությունում օգտահաշիվ է բացել: Առաջին հաղորդագրությունը @StephenKing օգտահաշվում հայտնվել է դեկտեմբերի 6-ին: 

«Իմ առաջին թվիթն է: Այլևս կույս չեմ: Մեծահոգի եղեք»,- գրել է Քինգը:

Քինգի օգնական Մարշա Դեֆիլիպիոն Associated Press-ի հետ զրույցում հաստատել է օգտահաշվի իսկությունը՝ հավելելով, որ Twitter-ում գրանցվելու հարցում Քինգին համոզել էին Scribner հրատարակչատանը: 

Սթիվեն Քինգն ավելի վաղ ակտիվորեն օգտվել է այլ սոցցանցերից, այդ թվում՝ Facebook-ից: Չնայած այն բանին, որ Քինգը նախազգուշացրել է, թե իր օգտահաշվում հաղորդագրություններ հազվադեպ կհայտնվեն, օգտահաշվի բացումից մի քանի ժամ անց բաժանորդների թիվը գերազանցել է 85 հազարը: