Չորս մարդ է զոհվել Մեքսիկայում հրավառության նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով


08:08 , 7 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հզոր պայթյուն է տեղի ունեցել մեքսիկական Դուրանգո նահանգի հրավառության նյութերի գործարանում: Այս մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայությունը: 

Փրկարարների տվյալներով՝ պայթյունը տարել է չորս մարդու կյանք: Դեպքի վայրում ուժեղ հրդեհ է բռնկվել: Իշխանությունները համարում են, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անվտանգության կանոնների խախտումը: 

Միևնույն ժամանակ նշվում է, որ այդ գործարանն օրինական է գործել և բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ունեցել է: