Վարդգես Գասպարին պատրաստվում է հացադուլի


01:47 , 7 դեկտեմբեր, 2013

Hraparak.am-ը գրում է.

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պատրաստվում է հացադուլ հայտարարել ՄԻՊ գրասենյակի մոտ:

Hraparak.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է դադարեցնել ոստիկանությանը աջակցել։

«Մարդու իրավունքների պաշտպանության օրը` դեկտեմբերի 10-ին պահանջս ներկայացնելու եմ, եթե ընդունեց պաշտպանը շատ լավ մեզ և իր համար, եթե ոչ ապա կշարունակեմ նրան դիմել, որպես ոստիկանապետի գլխավոր խորհրդական»։

Նրա խոսքով պաշտպանը շարունակելով համագործակցությունը ծածկում է հանցագործությունը, այսինք պաշտոնով ևս հանցագործ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գասպարին բաց նամակ է ուղղել ՄԻՊ-ին, որտեղ նշել էր, որ իր հանդեպ ոստիկանապետի կողմից բռնություն է կիրառվել: