«Հայաստանի Ձայնի» մասնակից Նարե Գրիգորյան. «Իմ ու Արմենի համար, անկեղծ, նշանակություն չուներ, թե ով կանցներ հաջորդ փուլ»


21:53 , 6 դեկտեմբեր, 2013

«Հայաստանի Ձայնը 2» նախագիծն այս օրերին երկրի ամենաքննարկվող թեմաներից մեկն է:  Կայացավ մրցույթի Knockout փուլը, որի ընթացքում  յուրաքանչյուր մասնակից մենամարտում էր իր թիմակիցի դեմ:

ArmStar.am-ը զրուցեց նախագծի հզոր ձայներից մեկի՝ Նարե Գրիգորյանի հետ, ով Արմեն Հովհաննիսյանի հետ պայքարում անսպասելիորեն դուրս մնաց հետագա պայքարից:

«Հայաստանի Ձայնը 2» նախագիծը մեծ հնարավորություն էր ինձ համար ներկայանալու հանդիսատեսին՝ հասկանալու իմ իրական հնարավորությունների չափն ու իհարկե մեծ դպրոց, որտեղից միշտ կարելի էր սովորել:

Երբ համեմատում եմ կյանքս այսօր և նախքան նախագիծը, ուրախությամբ փաստում եմ , որ այն բացառապես դրական է անդրադարձել կյանքիս վրա: Ձեռք եմ բերել այնպիսի որակական հատկանիշներով  ընկերներ, որոնք հավատացեք, այս օրերին սակավաթիվ են: Արդեն ավանդույթ է դարձել շաբաթը նվազագույնը մեկ անգամ ընկերներով հավաքվելն ու անպայաման  «Մաֆիա» խաղալը:

Հիշում եմ, երբ մոտ մեկ տարի առաջ մեկնարկեց «Հայաստանի Ձայնը»-ը, մենք՝ երգի թատրոնի մեներգիչներս, մեր ղեկավարի հետ Միացյալ Նահանգներում էինք: Երբ զանգեցին ու ասացին, որ Գրիգոր Կյոկչյանը հաղթահարել է «ակապելա» փուլը, հիշում եմ, թե ինչքան ոգևորված էր նա, և ինչքան էր աշխատում լավ ելույթի համար և հենց այդ աշխատասիրության շնորհիվ է , որ նա այսօր բավական մեծ բաների է հասել, ինչի համար նրան շնորհավորում եմ: Երբ այս տարի մեկնարկեց «Հայաստանի Ձայնը 2»-ը,  ես առանց մտածելու միանգամից գնացի ու լրացրեցի մասնակցության հայտը: Գրիգորն էլ, իր հերթին, խորհուրդներով օգնում ու քաջալերում էր ինձ նախագծի ամբողջ ընթացքում:

Շարունակությունը՝ այստեղ