19:52 , 6 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել չվախենալ iPhone օգտագործելուց՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Բջջային հեռախոսով` լինի դա iPhone, YotaPhone կամ Samsung, ես խոսում եմ միայն կենցաղային թեմաներով» ,- ասել է Մեդվեդևը:
Մեկնաբանելով լրագրողների հիշեցումը, որ ԱՄՆ նախագահին թույլ չեն տալիս iPhone օգտագործել անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեդվեդևն ասել է՝ «Ես Օբամային կոչ եմ անում չվախենալ»: