17:09 , 6 դեկտեմբեր, 2013Դևիդ Բեքհեմը շիկնեց, երբ չինացի երիտասարդ ֆուտբոլիստների առաջ իր հեղինակավոր հարվածը ցուցադրելիս սայթաքեց: Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը հնգօրյա այցով մեկնել էր Չինաստան: Շքեղ գորշ կոստյում և սև կոշիկներ հագած` Փարիզի Սեն-Ժերմենի վետերանը ֆուտբոլի դաշտ գնաց Հուբեյ նահանգի Վուհան Զալ ակումբի ֆուտբոլիստներին իր թեք հարվածը ցուցադրելու համար: Սակայն նա հավասարակշռությունը կորցրեց և մեջքի վրա վայր ընկավ: Ինչ արած, անգամ հմուտ ֆուտբոլիստները կարող են սայթաքել: Բեքհեմի երկրպագուներին հանգստացնելու համար ասենք, որ ֆուտբոլիստն առանձնապես չի նեղվել այս սայթաքման պատճառով և ոչ մի վնասվածք չի ստացել:





