Ֆենոմենալ հիշողություն ունեցող 10 աշխարհահռչակ մարդ


22:00 , 6 դեկտեմբեր, 2013

 10  Նիկոլա Տեսլա

(1856-1943թթ.). գյուտարար, ֆիզիկոս և ինժեներ, հայտնի է փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի ստեղծման հարցում ունեցած ներդրման շնորհիվ: Տեսլան հիասքանչ «լուսանկարչական հիշողություն» ուներ և շատ հազվադեպ էր նշումներ կատարում: Ասում են, որ երբ 1885թ.-ին այրվեց նրա լաբորատորիան, նա հիշողությամբ կարողացավ վերականգնել իր հայտնագործությունների մեծ մասը:  


 9  Թեոդոր Ռուզվելտ

(1858-1919թթ.). ԱՄՆ-ի 26-րդ նախագահն է: Օրական 2-3 գիրք կարդալով` Ռուզվելտը մարզում էր իր հիշողությունը: Նա նաև յուրահատուկ ունակության տեր մարդ էր: Թեոդորը կարող էր միանգամից մի քանի գործողություն կատարել: Ասում են, նա կարողանում էր շփվել միանգամից երկու քարտուղարների հետ և գիրք կարդալ:


 8 hՍերգեյ Ռախմանինով

(1873-1943թթ.). աշխարհառչակ ռուս կոմպոզիտոր, դիրիժոր և հիասքանչ դաշնակահար: «Լուսանկարչական հիշողությունը» նրան թույլ էր տալիս ձայնանիշերը հիշել անհավանական արագությամբ:


 7  Կիմ Պիկ

(1951-2009թթ.). ֆենոմենալ հիշողությամբ այս ամերիկացին կարող էր հիշել իր կարդացածի 98%-ը: Իր ողջ կյանքի ընթացքում Պիկը իր հիշողության մեջ ամրագրել է ավելի քան 9000 գիրք: Բացի այդ, նա կարող էր միանգամից երկու էջ կարդալ:  


 6  Հովհաննես Պողոս II

(1920-2005թթ.). 264-րդ Հռոմի Պապն էր (1978-2005թթ.): Նա նաև հիանալի «լուսանկարչական հիշողություն» ուներ: Դետալների վրա կենտրոնանալու կարողությունը թույլ էր տվել Հովհաննես Պողոս II-ին 21 լեզու սովորել և սահուն կերպով խոսել ավելի քան 100 բարբառով:  


 5  Ֆերդինանդ Մարկոս

(1917-1989թթ.) 1965-1986թթ. Ֆիլիպինների սպորտի նախագահն էր: Մարկոսը ֆենոմենալ հիշողություն ուներ: Առանց որևէ դժվարությունների նա կարողանում բարդ տեքստեր մտապահել: Մեկ անգամ երկար ճառը կարդալով` նա կարող էր այն միանգամից անգիր արտասանել:

 4  Մերիլու Հեններ

(1952 թ.). դերասանուհի, պրոդյուսեր և «Տաքսի» հեռուստահաղորդման հեղինակն է: Հենները այն հազվագյուտ մարդկանցից է, ով ունի հիշողության անհավանական ծավալ՝ հիպերտիմեզիա: Յուրահատուկ հիշողությունը նրան հնարավորություն է տալիս հիշել մանրամասնություններ իր մանկությունից, նույնիսկ իր կնունքը: 


 3  Հուլիոս Կեսար

(մ.թ.ա. 100թ.-մ.թ.ա. 44թ.). հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Ըստ լեգենդի` Կեսարը դեմքով գիտեր իր բոլոր 25.000 զինվորներին:


 2  Մերի Եղիսաբեթ Բոուզեր

(1839-անհայտ). քաղաքացիական պատերազմի հերոսուհին Խորհրդային միության բանակի համար լրտեսական գործունեությամբ էր զբաղված: Բոուզերը կարողանում էր անգիր հիշել բոլոր արժեքավոր տեղեկությունները:


 1  Նապոլեոն Բոնապարտ

(1769-1821թթ.). Ֆրանսիայի առաջին կայսր, զորավար և պետական գործիչ, ով հեղինակություն վաստակեց ֆրանսիական հեղաշրջման ժամանակ: Նապոլեոնը անհավանական հիշողություն ուներ: Կարող էր հիշել բազմաթիվ մարդկանց, քարտեզներ և բանակի դասավորություն: Նրա տաղանդը թույլ էր տալիս շատ արագ կողմնորոշվել և ճշգրիտ ռազմավարություններ մշակել: