Պարոնայք իշխանավորներ, թե նամուս ունեք, խնդրում եմ ձեզ` վաղը չայցելեք Գյումրի


16:54 , 6 դեկտեմբեր, 2013

Պարոնայք իշխանավորներ, թե նամուս ունեք, խնդրում եմ ձեզ, վաղը չայցելեք Գյումրի, ոչ էլ Սպիտակ կամ Վանաձոր, մի փորձեք կոկորդիլոսի արցունքներ թափել ու ներքուստ մտածել, թե երբ եք վերջացնելու, որ գնաք մի տաք տեղում, որևէ ռեստորանում հաց ուտեք ու քեֆ անեք: Թողեք մեզ մեր հուշերի, վշտերի և վերքի հետ միայնակ, դուք վերքին աղ լցնող եք, ոչ թե սպեղանի դնող: