Մեդվեդև. Ռուսաստանը վիզային ռեժիմ չի հաստատի ԱՊՀ երկրների հետ


17:00 , 6 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Ռուսասանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում վիզային ռեժիմ հաստատել ԱՊՀ երկրների հետ, գրում է Կոմերսանտը: «ԱՊՀ երկրների հետ մենք առանց վիզա հարաբերություններ ունենք և չենք նախատեսում վիզա մտցնել այդ պետությունների նկատմամբ, եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ չլինի»,- ասել է Մեդվեդևը: