16:54 , 6 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Կանանց նկատմամբ բռնությունների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, հարավաֆրիկյան իրավաբան Ռաշիդա Մանժուն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ամբողջովին ի կատար ածել երկրի ներկա օրենսդրությունը: Այս մասին տեղեկացնում է Ժնևի ՄԱԿ գրասենյակի պաշտոնական կայքը:
Նա կոչ է արել պատժել ոչ միայն կանանց դեմ ոտնձգությունների իրականացնողներին, այլ նաև նրանց, ովքեր թերացել են իրենց պարտականությունները կատարել ՝ չեն արձագանքել ոտնահարումներին:
«Համաձայն մարդու միջազգային իրավունքի՝ կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու հարցում ջանքեր գործադրելը պետական պատասխանատվությունն է և այս իրավուքնի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի կառավարությունը, ով պարտավորվել է ի կատար ածել այն »,-նշել է Մանժուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ