Հոսանքազրկումը Երևանի կենտրոնը կաթվածահար էր արել


16:10 , 6 դեկտեմբեր, 2013

Հոսանքազրկումը Երևանի կենտրոնը  կաթվածահար էր արելPanorama.am-ը գրում է.

Երևանի կենտրոնը կրկին  հոսանքազրկվեց ու մայրաքաղաքի կենտրոնը կաթվածահար վիճակում հայտնվեց: Մեկ ժամ էր, ինչ չկար էլեկտրաէներգիա, կենտրոնի փողոցների երթևեկությունը վերածվել էր վարորդների համար  պայքարի` լուսաֆորները չէին աշխատում:

Panorama.am-ը ֆիքսեց, որ ի տարբերություն մի քանի այլ խաչմերուկների` Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը կարգավորվում պետավտոտեսուչների կողմից, ինչը հնարավորություն ընձեռեց զերծ մնալ վթարային իրավիճակներից, սակայն ընդամենը երկու հարյուր մետր ներքև` Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, բառացիորեն խայտառակ իրավիճակ էր: Վարորդները մեկը մյուսին չէին զիջում, ազդանշանների ձայնը ծածկում էր վարորդների գոռոցները.  բոլորը շտապում են` իդեալական վթարային իրավիճակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ