6 սովորություն, որ խանգարում են նիհարել


16:00 , 6 դեկտեմբեր, 2013

Luxury | via TumblrՈ՞ր սովորություններն են հանգեցնում քաշի ավելացմանը:

Օրվա սկիզբ առանց նախաճաշի

Երևի թե արդեն հոգնել եք մշտական խորհուրդներից, որ պետք չի բաց թողնել նախաճաշը, որ այն սնունդ ընդունելու ամենակարևոր պահն է: Նախաճաշն օգնում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել. հետազոտությունները ցույ են տվել, որ ճարպի այրումն ամենաակտիվն է լինում առավոտյան, այնպես որ լիարժեք նախաճաշը կօգնի էներգիայով լի սկսել օրը և բաց չթողնել ճարպերն ու կալորիաներն այրելու հնարավորությունը: Պարտադիր չի շատ ուտել. կարելի է սահմանափակվել մրգերով և բանջարեղենով, յոգուրտով կամ կաթով:

Լիարժեք ընթրիք քնելուց առաջ

Հայտնի է, որ որոշ մթերքներ օգնում են շուտ քնել, իսկ մյուսներն անքնություն են առաջացնում: Եթե քնելուց առաջ ընթրել եք, օրգանիզմը չի կարող մարսել ողջ սնունդը, որն էլ արդյունքում կվերածվի ճարպի: Իհարկե դա չի նշանակում, որ պետք է դատարկ ստամոքսով քնել. կերեք մրգեր կամ թեթև սնունդ քնելուց 3 ժամ առաջ:

Էմոցիոնալ շատակերություն

Օրվա ընթացքում քիչ-քիչ ուտելը վատ սովորության է վերածվում, եթե ճիշտ չընտրեք սնունդը: Ամենատարածված սխալ մթերքներն են չիփսերը, կարկանդակները, թխվածքաբլիթներն ու այլ խմորեղենը: Մենք բոլորս գտենք, որ պետք է կառավարել համային նախասիրություններն ու գտնել վնասակար մթերքների օգտակար փոխարինիչներ, ինչն այդքան էլ բարդ բան չէ:

Դանդաղ կերեք

Երբևէ նկատե՞լ եք, թե որքան արագ եք ուտում: Եթե ոչ, ապա մյուս անգամ ուշադրություն դարձրեք և փորձեք ուտել` վայելելով սնունդը: Ուղեղին անհրաժեշտ է 15-20 րոպե, որպեսզի մարմնին ուղարկի հագեցվածության ահազանգը:

Խմեք բավարար քանակությամբ ջուր

Ջուրն անհրաժեշտ է երիտասարդ և առողջ մնալու համար: Հոգնածությունը, գլխացավը, չոր մաշկը, երիկամների հետ խնդիրները հանդիսանում են օրգանիզմի ջրազրկման արդյունք: Բացի այդ` ջուրն օգնում է կորցնել ավելորդ քաշը: Օրական խմեք առնվազն 2 լիտր ջուր:

Ձեզ սովամահ մի արեք

Սա ամենասարսափելի սովորություններից է, որ կարող է անդառնալի արդյունքների հանգեցնել: Իհարկե կալորիաների սահմանափակումը բերում է քաշի կորուստի, բայց մարդուն օրական առնվազն 1200 կալորիա է պետք նորմալ կենսակերպ վարելու համար: