15:04 , 6 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Վարդան Օսկանյանը ԲՀԿ ակտիվ անդամ է, և դրանք հերթական ասեկոսեներ և ինտրիգներ փնտրելու փորձեր են։ Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և խնդրում եմ սենսացիաներ փնտրել այլ տեղերում»,- այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` մեկնաբանելով տարածված տեղեկությունները, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է դուրս գալ ԲՀԿ-ից և նոր կուսակցություն ստեղծել։