Եթե Դավութօղլու այցի հետ կապված ակցիաններ չլինեն` աշխարհը մեզ չի հասկանա


13:14 , 6 դեկտեմբեր, 2013

Աշխարհը, համայն հայությունը, որ պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մեզ չի հասկանա, եթե Դավութօղլուն գա Հայաստան և այստեղ չտեսնի բողոքի որևիցե ակցիա: Մեզ նաև մտահոգում է, որ հայկական կողմն է հրավիրել հայատյաց գործչին մեր երկիր: Միգուցե այս կերպ փորձ է արվում վերակենդանացնել հայ-թուրքական ձախողված բանակցությունները: Եթե, այո՛, ապա Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպական ողջ ներուժով պայքարելու է արդեն անդրաշխարհում գտնվող պրոթոքոլների վերակենդանացման ցանկացած փորձի դեմ:

Կից նյութն՝ այստեղ