13:15 , 6 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի կարծիքով` Բրազիլիայի ընտրանու համար կարևոր չէ, թե ազգային որ թիմերը կդառնան իր հակառակորդները «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում:
«Հնարավոր է, լավ կլինի սկսել մրցաշարը թույլ խմբերից մեկում, բայց Բրազիլիայի հավաքականն անհանգստանալու ոչինչ չունի:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ բրազիլացիները ցուցադրեցին, թե որքան հզոր են: Նրանք, անշու´շտ ֆավորիտ են, իսկ ֆավորիտների իմ ցուցակում Բրազիլիայի ընտրանին առաջինն է: Նրան հետևում են Գերմանիայի, Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները»,- ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունը մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը: