Եթե արհեստական խոտածածկը մնար իր տեղում, ապա այն հաստատ կգողանային


11:38 , 6 դեկտեմբեր, 2013

Մի քանի օր է` տարբեր մարդկանց էջերում տեսնում եմ կիսամրթմրթացող մեկնաբանություններ` կապված Գյումրու թատերական հրապարակի թանկարժեք արհեստական խոտածածկը Պուտինից հետո հավաքել-տանելու հետ: Լավատեղյակ եմ, որ տվյալ խոտածածկը օգտագործում են նաև գերեզմանների վրա նաև գիտեմ, որ ոմն «աբորտից խուսափածներ» այդ արհեստական գազոնը գերեզմաններից գողանում են: Այնպես որ, հանգստացե՛ք, եթե գազոնը մնար թատրոնի դիմաց փռված, ապա այն 2 ժամ էլ չէր դիմանա իր տեղում, որովհետև եթե մարդը ունակ է խալխի գերեզմանի վրայից գողանա, ապա թատրոնի դիմացից հաստատ կգողանար:

Հ.Գ. Բարի լույս