Մանդելային կհուղարկավորեն այն գյուղում, որտեղ նա ծնվել է. ԶԼՄ-ներ


09:37 , 6 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հինգշաբթի օրը մահացած ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային կթաղեն այն գյուղում, որտեղ նա ծնվել է 95 տարի առաջ: Հուղարկավորությունը, սակայն, տեղի կունենա մեկ շաբաթից ոչ շուտ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հարավաֆրիկյան կառավարության աղբյուրին:

3-4 օրվա ընթացքում Մանդելայի մարմինը կտեղափոխվի ռազմական հոսպիտալ և կզմռսվի: Նախկին նախագահի հոգեհանգիստը տեղի կունենա Յոհանեսբուրգի ֆուտբոլսյին մարզադաշտում:

Յոհանեսբուրգից, որտեղ մահացել է Մանդելան, նրա մարմինը կտեղափոխեն երկրի մայրաքաղաք Պրետորիա՝ նրան վերջին հրաժեշտը տալու: Մանդելայի մարմինը կդրվի հարավաֆրիկյան կառավարության նստավայրում: Իսկ դեկտեմբերի 12-ին կամ 13-ին ռազմական ինքնաթիռը ՀԱՀ-ի առաջին սևամորթ ղեկավարի մարմինը կտեղափոխի Կունա գյուղ, որտեղ ծնվել է վերջինս: