21:59 , 5 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հանդիսավոր պայմաններում այսօր մարվել է Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Ինչպես տեղեկացնում են «ՀայՓոստ»-ից, նամականիշի վրա պատկերված է Ջորջ Բայրոնի դիմանկարը, խորապատկերին Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին` Սբ. Ղազար կղզում» նկարն է: Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերը և իր հայերեն ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և կազմված է երկու բառից՝ «Լօրդ Բայրոն»:
Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն է տրամադրել Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, Երևանի Բայրոնի անվան գրադարանը, ինչպես նաև Շոտլանդիայի Բայրոնի միջազգային հինմադրամը, որը տրամադրել է Բայրոնի բնագրերը:
Հայաստանի Բրիտանական Խորհրդի ջանքերով տրամադրել է Ջորջ Բայրոնի ծոռան Ռոբին Բայրոնի ուղերձը, որում ասվում է.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ