ԱՄՆ-ի բանակը զրահապատ մեքենաների վաճառք կկազմակերպի


21:31 , 5 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի կառավարությունն ու բանակը մտադիր են վաճառքի հանել նվազագույնը 2000 MRAP տեսակի զրահապատ մեքենաներ, հայտնում է ArmyTimes-ը:

Ներկայում այդ ավտոմեքենաները գտնվում են Աֆղանստանում: 

Տեխնիկայի վաճառքի հաշվին նախատեսվում է կրճատել դրանց ԱՄՆ հետ տանելու ծախսերը կամ դրանք կոչնչացվեն տեղում: Ընդ որում՝ գնորդը պետք է անձամբ վճարի դրանք Աֆղանստանից դուրս բերելու դիմաց:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների՝ մի քանի երկրներ շահագրգռված են զրահապատ մեքենաների հնարավոր գնմամբ. նախնական բանակցությունները կայացել են, սակայն վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել: 

Ներկայում ԱՄՆ-ն Աֆղանստանում ունի MRAP տեսակի 11 հազար զրահապատ տեխնիկա: Դրանցից միայն 8 հազարն է նախատեսվում տանել ԱՄՆ ու վերանորոգել: