18:58 , 5 դեկտեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
Խոշոր ավտովթար Երևան-Արտաշատ ճանապարհին.
Ստացած վերջին լուրերի համաձայն վթարի ենթարկվածներից է՝ Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեզ ծանոթ Կյաժը, նույն ինքը ՝ Կարեն Սարուխանյանը: Դեկտեմբերի 4-ին` ժամը 23.19-ին, ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհին` Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 41 AA 111 և «ՎԱԶ-2103» մակնիշի 28 ՍՏ 705 պետհամարանիշներով ավտոմեքենաները, կան տուժածներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը’ շտապօգնության աշխատակիցները տուժածներ Ա. Թ.-ին (ծնվ.1991 թ.), Կ. Ս.-ին (1981 թ.), Վ. Վ.-ին (1982թ.) և անձը չպարզված քաղաքացուն տեղափոխել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև’ «Էրեբունի» ԲԿ, իսկ Ա. Ս. (ծնվ. 1990թ.) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև’ «Մալաթիա» ԲԿ:
Բժիշկները Ա. Ս.-ի, Վ. Վ.-ի, Հ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Կ. Ս., Ա. Թ. ստանալով համապատասխան բուժօգնություն’ դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքեր: