18:39 , 5 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ՝ Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ընդունվելիք հետագա քայլերը քննարկելու համար։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Salamnews կայքը, հանդիպումը կայացել է Կիևում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ