20:21 , 5 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամերիկացի նկարիչ և իլյուստրատոր նկարիչ Նորման Ռոքուելի (1894-1978թթ.) «Աղոթք» նկարը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է 46 մլն դոլարով, հայտնում է ITAR-TASS-ը:
Յուղաներկով նկարված նկարում պատկերված է կին ու տղա, որն աղմկոտ ռեստորանում սեղանի առաջ նստած գլխահակ աղոթում է:
Ինչպես հայտնել են Sotheby`s-ում, դա ամենաբարձր գինն է, որը երբևէ վճարվել է ոչ միայն Ռոքուելի, այլև ամերիկացի ցանկացած նկարչի աշխատանքի համար:
Մինչ այդ, նրա ամենաթանկ աշխատանքը եղել է 2006-ին վաճառված «Խզելով ընտանեկան կապերը» աշխատանքը՝ 15,4 մլն դոլարով:
Ռոքուելին հաճախ անվանում են ամերիկացիների ամենասիրած նկարիչը: