17:00 , 5 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ քաղաքացու անձնագրի մասին, Նույնականացման քարտերի մասին, Հանրային ծառայությունների համարանիշի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին հարց ուղղեց. «Դուք գիտեք՝ ՀՀ քաղաքացիները վերջին շրջանում, հատկապես կուտակային կենսաթոշակների հետ կապված, ինչքան զգայուն են իրենց ծախսերի ավելացման նկատմամբ: Տեսեք, մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար սահմանված է 25.000 դրամ տուրք: Ըստ էության, սա հսկայական գումար է, և այստեղ ծագում է հետևյալ հարցը՝ ինչու՞ է այդքան բարձր այդ տուրքը: Նաև ենթադրվում է, որ կան որոշակի ծախսեր և հետաքրքիր է՝ ի վերջո ովքե՞ր են իրականացնելու այս նոր անձնագրերի պատրաստման հետ կապված գործընթացները, կա՞ն արդյոք այդտեղ մասնավոր ընկերություններ»,-հարցրեց նա։
Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց հանրային լայն քննարկումների տեղիք տված արագաչափերի հետ կապված հարցումը։ «Որտեղ լիազորությունների մասն, ըստ էության, պատվիրակված է մասնավոր ընկերությունների, արդյո՞ք մենք ունենք այս դեպքում էլ մասնավոր ընկերություններ, որոնք էս անձնագրերի փոփոխության գործընթացում ստանալու են շահույթներ, և մոտավորապես ի՞նչ ծախսերի և եկամուտների հետ գործ ունենք»,-ավելացրեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ