16:36 , 5 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Կիևի քաղաքապետարանի վրա բարձրացվել է Եվրամիության դրոշը: Արարողությունը կայացել է կիևցիների ընդհանուր հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքում: Այս մասին գրում է unian.net-ը:
Արարողության նախաձեռնողների խոսքով, Եվրամիության դրոշը պետք է բարձրացվեր Եվրամայդանի առաջին օրվանից՝ ի նշան այն բանի, որ քաղաքը Եվրոպայի մի մաս է և ընդգծում է կիևցիների եվրոպական ընտրությունը: Այժմ քաղաքետարանի վրա կախված են Ուկրաիանայի, Կիևի և Եվրամիության դրոշները: