14:52 , 5 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ջեյ Զին ու Բեյոնսեն հայտարարություն են գրել, որ պատրաստվում են 22 օրով ամբողջությամբ հրաժարվել կենդանական ծագման սննդից, հայտնում է Pitchfork-ը:
Ռեփերը նշել է, որ ինքն ու կինը որոշել են այդ քայլին գնալ իրենց ընկերոջ՝ ֆիզիոլոգ Մարկո Բորխեսի խորհրդով:
Ջեյ Զին հիշեցրել է, որ բուսակեր կդառնա իր 44-ամյակից մեկ օր առաջ ու միս կկարողանա օգտագործել արդեն Սուրբ ծննդին: